ԱՄՆ Սենատն ընթացակարգային քվեարկության ժամանակ առաջին անգամ հավանություն է տվել բանաձևին, որը փաստացի Վաշինգտոնի վարչակազմին կարգադրում է դադարեցնել Իրանի դեմ ռազմական գործողությունները։
Բանաձևի օգտին քվեարկել է 50 օրենսդիր, դեմ՝ 47-ը։ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների մեծամասնության հետ մեկտեղ բանաձևի օգտին քվեարկել են հանրապետականներ Ռենդ Փոլը (Քենտուկիի նահանգ), Լիզա Մուրկովսկին (Ալյասկա), Սյուզան Քոլինզը (Մեն) և Բիլ Քեսիդին (Լուիզիանա)։ Միակ դեմոկրատը, որը դեմ է արտահայտվել բանաձևին, եղել է Ջոն Ֆեթերմանը (Փենսիլվանիա)։











































