Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Չինաստան այցի ընթացքում քննարկվելու են համաշխարհային հիմնական ճգնաժամերը: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Մենք Չինաստանի հետ բանակցությունների շատ լայն օրակարգ ունենք։ Այն ներառում է ինչպես երկկողմ հարցեր, այնպես էլ միջազգային թեմաներ։ Ես վստահ եմ, որ կքննարկվեն բոլոր հարցերը և բոլոր հիմնական, հավանաբար, առավել սուր ճգնաժամերը, որոնք այսօր գոյություն ունեն աշխարհում», – նրա խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։









































