Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի Իսլամական կուսակցության (ԱԻԿ) ղեկավարությունը որոշել է հոկտեմբերի 22-ին Բաքվում կազմակերպել բողոքի ցույց՝ ընդդեմ կուսակցության ներկայացուցիչներին տևական ժամկետով ազատազրկելու։
ԱԻԿ-ը կարծում է, որ այդ դատավճիռն անարդար է և քաղաքական պատվեր է։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն ԱԻԿ-ի առաջնորդին և այդ կուսակցության ևս 6 ակտիվիստների մեղավոր ճանաչեց մի շարք հոդվածներով՝ «Նախնական պայմանավորվածությամբ հանցագործության նախապատրաստում կազմակերպված խմբի կողմից», «Զենքի գործածմամբ հանցագործության նախապատրաստում», «Զենքի կրում և պահում», «Իշխանության բռնի զավթում»։
Արդյունքում՝ ԱԻԿ-ի առաջնորդ Մովսում Սամեդովը դատապարտվեց 12 տարվա ազատազրկման, իսկ մնացած 6-ը՝ 10-11.5 տարվա ազատազրկման։