Սեպտեմբերի 29-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները, թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու կասկածանքով, Ձորաղբյուր գյուղում գտնվող մի տնակից բերման էին ենթարկել 5 տղամարդու:
Տնակում կատարված տեղազննության ժամանակ, սեղանի վրա, հայտնաբերվել էին ներարկիչներ, տարբեր հեղուկներ և նյութեր, որոնք առգրավվել և ուղարկվել էին փորձաքննության:
Ըստ փորձագետի եզրակացության՝ ներկայացված նյութերում առկա է կոդեին թմրամիջոց:
Կատարվում է քննություն: