Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանությունը որսացել է Իրանի կողմից արձակված երեք անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է երկրի պաշտպանության նախարարությունը։
Նախարարության խոսնակ, գեներալ-մայոր Թուրքի ալ-Մալիքին հայտարարել է, որ իրենք 2026 թվականի մայիսի 17-ին Իրաքի օդային տարածքից Թագավորության օդային տարածք մուտք գործած երեք անօդաչու թռչող սարքերը որսացել և ոչնչացրել են։
«Պաշտպանության նախարարությունը կձեռնարկի ու կիրականացնի բոլոր անհրաժեշտ օպերատիվ միջոցառումները՝ Թագավորության քաղաքացիների և բնակիչների ինքնիշխանության և անվտանգության դեմ ոտնձգության ցանկացած փորձի դեմ պայքարելու համար», – հավելել է ալ-Մալիքին։












































