ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման մոտ 400 աշակերտների հետ թռչկոտել է Սպիտակ տան վարդագույն այգում` մասնակցելով համաշխարհային նոր ռեկորդի սահմանմանը: «Ես առաջին տիկինն եմ և բավական շատ հետաքրքիր գործեր եմ անում, սակայն սա անհավանական էր: Կյանքումս չէի պատկերացնի, որ կմասնակցեմ Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելուն»,- ասել է Օբաման:
Այս միջոցառումն իրականացվում էր երեխաների շրջանում ճարպակալության դեմ պայքարի նախաձեռնության շրջանակում, որին Օբաման միշտ ակտիվ մասնակցություն է ունենում: Ռեկորդի սահմանման նախաձեռնողը National Geographic Kids ամսագիրն է: Նախատեսվում է, որ 24 ժամվա ընթացքում այս ակցիային մասնակցելու է 20,425 մարդ: Ծրագրի իրագործմանը ներգրավված են կառավարական կառույցներ, գիտնականներ, բժիշկներ, գործարարներ, կրթական հասատատություններ, մարզիկներ և հասարակական կազմակերպություններ: