Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հանդիպել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հետ։
Ինչպես հայտնում է APA-ն, աշխատանքային հանդիպումը տեղի է ունեցել Կազանի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-ռուսական տնտեսական հարաբերությունները, սույն թվականի ապրիլի 16-ին Զանգելան քաղաքում կայացած՝ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական պետական հանձնաժողովի 24-րդ նիստի արդյունքները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմ այլ հարցեր։











































