Wednesday, 22 07 2026
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Ումի՞ց և ինչի՞ համար է Ալիևը «վրեժ» առնում

Անդրադառնալով հայ-թուրքական կարգավորման գործընթացին, «Նեզավիսիմայա գազետա»-ն իրավիճակը ոչ առանց հեգնանքի «հովվերգական» է բնութագրել, որը, սակայն, «փչացրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանի ուղերձը, որ նա փոխանցել է հարազատների միջոցով»։

Լրատվամիջոցը հիշեցրել է, որ նա «վերջին երեք տարիներին գտնվում է ադրբեջանական բանտում», Բաքվում «նրան դատապարտել են ցմահ ազատազրկման՝ մեղադրելով ահաբեկչության, վարձկանության, պատերազմ վարելու և այլ ծանր հանցագործությունների մեջ, բայց փաստորեն զրկել են բողոքարկելու իրավունքից, որպեսսզի թույլ չտան միջազգային դատարանում գործի քննությունը»։

Ռուսաստանյան պարբերականը մեջբերել է Բաքվի դատարանի վճռին Դավիթ Բաբայանի տված գնահատականը․ «Դա հայ ժողովրդի անցյալի, ներկայի և ապագայի դեմ ուղղված վենդետա» է և ամփոփել, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարը «հրաժարվել է մեկնաբանել Բաբայանի ելույթը», քանի որ «հայ-ադրբեջանական հակամարտւթյան կարգավորման շրջանակներում Երևանը խոստացել է Բաքվի հասցեին մեղադրանքներին չաջակցել»։

Ինչպես իրենք՝ ռուսներն են ասում, «ոզնուն էլ հասկանալի» է, որ բավական ծավալուն հրապարակումը, որ, իբր, «չեզոք հայացք» է հայ-թուրքական կարգավորմանը, արվել է միայն նրա համար, որպեսզի Հայաստանի նախընտրական իրավիճակը գնահատվի «Երևանը խոստացել է Բաքվի հասցեին մեղադրանքներին չաջակցել» քարոզչակաղապարով։

ԼՂՀ նախկին ղեկավարության Ադրբեջանի գլխավոր դատախազության ներկայացրած մեղադրանքները, անշուշտ, իրավական հիմք և փաստացի հիմնավորում չունեն, բայց դա արդյո՞ք հայ ժողովրդի անցյալի, ներկայի և ապագայի հանդեպ «վենդետա» է, -քաղաքական բանավեճի հարց է։

Բայց պատկերացնել, որ Դավիթ Բաբայանը առանց Ադրբեջանի հատուկ ծառայությունների և անձամբ Իլհամ Ալիևի թույլտվության կարող էր նման ուղերձ հղել, միամտություն կլիներ։ Խնդիրն, այսպիսով, ոչ այնքան Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի և Ռուբեն Վարդանյանի «ինչ ասելու», այլ նրա մեջ է, թե «մարդասիրական» այդ քայլով Իլհամ Ալիևը Հայաստանի իշխանություններին, ընդդիմությանը, հայ և միջազգային հանրությանը «ինչ է ասում» կամ ակնարկում։

Շատ կարևոր է նաև այն, թե Ալիեւը կթույլատրի՞, որ հարազատների միջոցով ոուղերձ տարածեն նաև ԼՂՀ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը։ Իսկ ամենաէականը մի հարց է․ այդ ուղերձները հեղինակների ազատ կամքի արտահայտությո՞ւն են, թե՞ ալիևյան հատուկ ծառայությունների պարտադրանքի արդյունք։

Հայաստանի իշխանությունները, կոնկրետ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չեն կարող մեկնաբանել մի հայտարարություն, որի հեղինակը երրորդ տարին է՝ գտնվում է ադրբեջանական բանտում և հայտնի չէ, թե ինչ պայմաններում և մոտիվացիայով է իր դեմ ապօրինի դատավարությունը կապում հայ ժողովրդի անցյալի, ներկայի և ապագայի հանդեպ Ադրբեջանի «վենդետայի» հետ։

Ի դեպ, «վենդետա» բառը իտալերեն է, որի հայերեն համարժեքը «վրեժն» է։ Ալիևը ումի՞ց և ինչի՞ համար է «վրեժ» առնում։ Դավիթ Բաբայանը այդ տերմինը «պատահակա՞ն է ընտրել»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում