Իրանը կատարել է միջազգային նորմերի ակնհայտ խախտում` կապված Վաշինգտոնում սաուդյան դեսպանի մահափորձի հետ, ինչը ԱՄՆ-ին ստիպում է միջոցներ ձեռնարկել՝ համոզելու մյուս երկրներին ուժեղացնել պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ: Այս մասին, ինչպես հաղորրդում է Reuters գործակալությունը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
«Այսօր պարզված այդ չափազանց ծանրակշիռ փաստարկների օգնությամբ ի հայտ են եկել Իրանի հետ հարաբերությունների լրացուցիչ լծակներ»,- ասել է Քլինթոնը:
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հերքել է ԱՄՆ այս մեղադրանքը և այն անվանել «ԱՄՆ-ում պատրաստված երգիծական շոու»: