Friday, 05 06 2026
19:10
Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ
Ուկրաինան և Մոլդովան անցել են ռուսական շանտաժի ճանապարհով և միայն շահել. դա անկախության գինն է
18:50
ԱՄՆ-ն Գերմանիային չի տրամադրի «Tomahawk» հրթիռներ
Գագիկ Բեգլարյանը, Տիրան Խաչատրյանը վաղուց պետք է ազատազրկվեին․ արդարադատությունը արթնանում է
18:30
Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ բանակցություններին
Արա Աբրահամյանը ՌԴ հայերին չի ներկայացնոմ. ընտրությունները պետք է լինեն բարոյական
Ինչպե՞ս և ե՞րբ է որոշվելու՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքին ընտրություններին մասնակցելու իրավունքից զրկելու գործով
18:15
240 միգրանտով նավը՝ ջրի տակ անցնելու վտանգի առաջ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներ Կրասնոդարի երկրամասում. կան զոհեր և վիրավորներ
Ռուսաստանի տնտեսությունը «մտնում է ստագֆլյացիայի փուլ»․ Պետերբուրգի խորհրդաժողովը «քաղաքական հայտարարությունների հարթակ» է
17:50
Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN
Եղանակի կանխատեսում. հունիսի 5-10-ը
17:30
Bitcoin-ը գահավիժել է
ԱՊՀ ՄԽ դիտորդական առաքելության պատվիրակությունը հյուրընկալվել է ԿԸՀ-ում
17:10
Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի քաղաքացիներին
Վարդան Ղուկասյանը նախապատրաստել է իշխանության յուրացում կատարել. ՔԿ գաղտնալսումը
16:50
Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը
Իմ համեստ կարծիքը երեկվա բանավեճի մասին․ Ալեն Սիմոնյան
16:30
Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
15:50
0% միջնորդավճար լևերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս
Ժամը 16․00-ից կսահմանափակվի Հանրապետության հրապարակ մտնող փողոցների երթևեկությունը
15:30
Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով
27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին
15:10
Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ
Ռուս-ամերիկյան «աշխարհակարգային գործարքը» չի կայանում․ Թուրքիան եվրոպակա՞ն, թե՞ եվրասիական «տերություն» է
Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում
14:40
MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են

Արյունից վիրավորվածները

Հոկտեմբերի 11-ին, Վերաքննիչ քաղաքացիական դատարանը հրապարակեց ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի դատական ակտը:

Հոկտեմբերի 11-ին, Վերաքննիչ քաղաքացիական դատարանը` Դանիել Խաչատրյան, Կարեն Չիլինգարյան, Ամրահի Պետրոսյան կազմով և վերջինիս նախագահությամբ, հրապարակեց Սեդրակ և Բելլա Քոչարյաններն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի գործով դատական ակտը:

Մինչ այդ սպասում էինք` հասկանալու, թե այս դատավորները վարկաբեկելո՞ւ են ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանի հեղինակած նախագծով վիրավորանքի և զրպարտության ապաքրեականացված օրենքը և համալրելո՞ւ անօրեն դատավորների շարքը, թե՞ ոչ: Եվ ի՞նչ որոշեց վերաքննիչ ատյանը. ուժի մեջ թողեց Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, ըստ որի` «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ն պետք է 3 մլն դրամ փոխհատուցի Սեդրակ և Բելլա Քոչարյաններին` նրանց պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը հրապարակված հոդվածներով «վիրավորելու» և «արատավորելու» համար:

Հիշեցնենք, որ հայցվորները օրաթերթից պահանջում էին 6 մլն դրամ` միևնույն արտահայտությունները (օրինակ` այս կամ այն ընկերության սեփականատեր կամ փայատեր լինելը) որակելով ե՛ւ զրպարտություն, ե՛ւ վիրավորանք: Ավելին` դատարանը դուրս էր եկել հայցի շրջանակներից և գտել, որ Քոչարյանները արյուն բառից են վիրավորվել: Այս վճռին հավելենք նաև օրաթերթի դեմ կայացված ևս մեկը. Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների մեկ այլ դատավոր մասնակի էր բավարարել ԱԺ նախագահի նախկին խորհրդական Թաթուլ Մանասերյանի 2,5 մլն դրամի հայցապահանջը և վճռով պարտավորեցրել օրաթերթին` 500.000 դրամ փոխհատուցել` պատիվը, արժանապատվությունը, բարի համբավը «զրպարտելու», «վիրավորելու» համար:

Եվ դա այն դեպքում, երբ բարեխղճորեն օգտվել էինք պաշտոնական աղբյուրից, սակայն կասկածի տակ առնելով փաստական հանգամանքներից բխող իրավական հետևանքը` անձի վերաբերյալ կասկածը հիմնավորող փաստաթղթի առկայությունը, այդ ամենը ներառել էինք հարցականի տակ: Պարզապես մեր բախտը «չէր բերել», որ հայերենում ոչ բոլոր նախադասություններն են հարցական բնույթի, և նման մեկը մենք համարձակվել էինք օգտագործել: «Ժամանակ»-ը դեռ սպասում է ևս մեկ վճռի` «Գլենդել Հիլզն» ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ընկերության: Հայցապահանջը` 2,5 միլիոն դրամ է:

Հիշեցնենք նաև, որ «Հայկական ժամանակ»-ն արդեն տուգանվել է 7,5 մլն-ով, «Հրապարակ»-ին 6 մլն-ի պահանջ է ներկայացրել նախկին նախագահ Ռ.Քոչարյանը: Եվ այս ամենի հետ կապված` հետաքրքիր էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի մեկնաբանությունը` ստեղծված իրավիճակի վերաբերյալ, քանի որ մեծ հաշվով նրա հեղինակած օրինագիծն է հանգեցրել լրատվամիջոցների դեմ սանկցիաներ կիրառելուն: ԶԼՄ-ները հայտնվել են ֆինանսական ծանր վիճակում և վտանգվել են խոսքի ազատության, մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքները: Մինչդեռ դրանք ժողովրդավարության հիմնասյուներն են, որոնք, ըստ Կ.Անդրեասյանի, որոշ գործերով խարխլվել են «անօրեն դատավորների» գործողությունների արդյունքում, և ինքը պատրաստվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` զրպարտության և վիրավորանքի վերաբերյալ ապաքրեականացված օրենքի (1087.1) սահմանադրականության հարցը վիճարկել Սահմանադրական դատարանում: Արդյո՞ք այն ուշացած չէ:

«Առաջին լրատվական»-ի հարցերին ի պատասխան` Մարդու իրավունքների պաշտպանը որոշ պարզաբանումներ տվեց` ձեռնպահ մնալով անտեղի մեկնաբանություններից.

– Խոսելով անօրեն դատավորի մասին` ես չէի ցանկանա դառնալ անօրեն օմբուդսմեն: Ինչո՞ւ: Որովհետև եթե ես մեկնաբանեմ որևէ կոնկրետ դատական քննության մեջ գտնվող գործ, իսկ «Ժամանակ» օրաթերթի գործը դեռևս գտնվում է դատաքննության մեջ, որովհետև վճիռը դեռ օրինական ուժի մեջ չի մտել, ես անմիջապես օրենքին հակառակ բան կանեի, այսինքն` կխախտեի օրենքը և կդառնայի անօրեն օմբուդսմեն: Հետևաբար ես զերծ կմնամ կոնկրետ գործով մեկնաբանելուց: Իսկ ինչ վերաբերում է Ձեր այն մեկնաբանությանը, որ թերևս ուշացած էր իմ քայլը, ես նորից եմ ասում` իմ քայլը պայմանավորված է ոչ թե օրենքի տեքստով, որը ես չեմ համարում վատ տեքստ, համենայնդեպս տեքստը համապատասխանում է միջազգային չափորոշիչներին, չափանիշներին, բայց ես մտահոգվել եմ պրակտիկայով: Իսկ որպեսզի օրենքը կիրառվի և տեսնենք, թե ինչպես է որևէ օրենք, որևէ տեքստ իրականություն դառնում, անհրաժեշտ է որոշ ժամանակ, և ժամանակը էնպես ցույց տվեց, որ ես համոզվեցի, որ կարիք կա վիճարկելու, ստուգելու այդ օրենքի տեքստի սահմանադրականությունը:

– Իսկ կոնկրետ ո՞ր գործերով եք զգացել դատական վատ պրակտիկայի արդյունքը, քանի որ կան նաև արդեն ուժի մեջ մտած վճիռներ, և դատարանի վրա ազդելու խնդիր չկա:

– Ես մեկ հայտարարություն եմ արել, որով դարձյալ հայտնել եմ իմ մտահոգությունը` դարձյալ ասելով, որ իրավունք չունեմ կապել որևէ կոնկրետ գործի հետ, բայց այդ ժամանակ ես խոսում էի գրաքննության մասին, այսինքն` նախնական արգելքի: Երբ ինձ լրագրողները հարցրեցին, ես ներողություն խնդրեցի, որ ես այսպես անորոշ եմ խոսում, մշուշոտ եմ խոսում… Ինչ վերաբերում է ընդհանուր պրակտիկային, ես տեսնում եմ, որ համաչափության սկզբունքն է հիմնականում խախտվում: Այսինքն` երբ խոսքի ազատությունը չարաշահվում է և որևէ անձի արժանապատվությանը վիրավորանք է հասցվում կամ զրպարտվում է անձը, չի կարելի անհամաչափ բարձր տուգանքներ սահմանել, և մեր օրենքի շեմը որ կա` բարձրագույն, չի նշանակում, որ ամեն գործով պետք է այդ բարձրագույնը կիրառվի: Անհամաչափությունը որոշվում է մի քանի սկզբունքներով. օրինակ` ինչպիսի՞ ֆինանսական վիճակում է գտնվում լրատվամիջոցը, արդյո՞ք լրատվամիջոցը այդ տուգանքից կհասնի սնանկության, արդյո՞ք լրագրողը, որը նույնիսկ չստուգված տեղեկություններ է տարածել, ինքը կարող էր ստուգել, այսինքն` բարեխղճորե՞ն է գործել, թե՞ ոչ, արդյո՞ք արտատպել է, և եթե արտատպել է ու բարեխղճորեն չի գործել, այսինքն` զլացել է նույնիսկ ստուգել, պետք է պատժվի: Բայց պատժվելու դեպքում նույնիսկ` ի՞նչ չափանիշներով, ի՞նչ դեպքերում, այդ ամենը կարգավորված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով, որը բացարձակապես պարտադիր է մեր ամեն դատավորի համար: Այսինքն` ամեն դատավոր ամեն գործով պետք է այս ամենի մասին, որ խոսեցի, նվազագույնը հաշվի առնի, նոր որոշի` տեղի՞ է ունեցել խոսքի ազատության չարաշահում, և եթե տեղի է ունեցել, նոր` դրանից հետո թույլ տա տուգանքի չափ, և այն էլ` այնպիսի, որ չսնանկացնի լրատվամիջոցին:

– Բայց պարոն Անդրեասյան, որոշ թերթեր արդեն հայտնվել են սնանկացման եզրին, այդ թվում` «Ժամանակ»-ը: Ինչի՞ է սա հանգեցնելու. մենք արդեն կորցնում ենք ազատ մամուլը, վտանգում քաղաքացիների տեղեկատվություն ստանալու իրավունքը: Ինչպե՞ս եք տեսնում դրա լուծումը:

– Ես շատ հույս ունեմ, որ մենք չենք կորցնի` այն իմաստով, որ դեռևս բոլոր ատյանները սպառված չեն բոլոր գործերով, և ժամանակին դատական համակարգը ուշադրություն կդարձնի այդ բարձրացրած խնդիրներին, և օրենքը կսկսի գործադրվել համաչափորեն, նույնիսկ այն օրենքը, որը ես այսօր վիճարկում եմ: Եթե այն ճիշտ օգտագործվի, որևէ ազատ լրատվամիջոց մենք չենք կորցնի: Միևնույն ժամանակ, հակասահմանադրական ճանաչելով, նույնիսկ` ոչ ամբողջական, իմ դիմումը կարող է որոշակի ազդեցություն ունենալ… Եթե Սահմանադրական դատարանը մեկնաբանություններ անի նույնիսկ, հիմնավորումներ ներկայացնի իր որոշման մեջ, դրանք նույնպես կդառնան առաջնորդող, ուղղորդող սկզբունքներ, որոնցով կկասեցվի որևէ մեկ լրատվամիջոցի սնանկացում կամ փակվել: Իսկ ինչ վերաբերում է ֆինանսական դժվարություններին լրատվամիջոցների, ես գիտեմ, որ նրանք գործում են առանց այն էլ ծանր պայմաններում, բայց պետք է նաև չմոռանանք, որ հաճախ որոշ լրատվամիջոցներ դարձրել էին ապօրինի փող աշխատելու միջոց` վարկաբեկիչ, պատվերով հոդվածներ գրելը: Նման օրենքը հիմնականում միտված է եղել նման կեղտոտ ֆինանսավորմանը կասեցնելուն: Այդ նպատակով է արվել, բայց հիմա որևէ դեպքում եթե այդ գործընթացը բերի սնանկացման, դա կլինի լուրջ օրենքի խախտում` հենց մեր օրենքի, որովհետև Քաղաքացիական օրենսգրքում գրված է, որ որևէ տուգանք չպետք է այնպիսին լինի, որ բերի սնանկացման: Իսկ վտանգավոր հետևանքներ կարող են լինել ցանկացած երկրում` սկսած բռնությունից լրագրողի դեմ, վերջացրած` սնանկացմամբ, ինչը իհարկե անընդունելի է, և բոլորիս նպատակը դա պետք է լինի, որ գոնե մեկ լրատվամիջոց չսնանկանա այդ գործընթացներում… Ընդամենը պետք է այդ օրենքը կիրառել այնպես, ինչպես այսօր գրված է, եթե պետք է` կատարելագործել, հետագայում ավելի լավը դարձնել այդ օրենքը, բայց հենց էսօրվանը ճիշտ կիրառելով ոչ մեկը չէր սնանկանա:

– Այդ դիմումով զրպարտության և վիրավորանքի ո՞ր դրույթներն եք պատրաստվում վիճարկել, որովհետև դուք միայն համաչափության մասին հիշատակեցիք:

– Հիմնականում սահմանումներն են: Ես չէի ուզենա շատ բացել, բայց ընդհանուր սկզբունքն ասեմ. մենք հիմնականում վիճարկում ենք օրենքի որոշակիությունը, հստակությունը, այսինքն` չէ՞ որ կիրառման ժամանակ խնդիրներ ծագում են, թերևս, այն պատճառով, որ մի շարք մարդիկ գտնում են, որ օրենքը միանշանակ հստակ չի կարգավորում, օրինակ` ի՞նչ է վիրավորանքը, ի՞նչ է զրպարտությունը, ինչքա՞ն պետք է լինի այդ պատժաչափը: Այսինքն` մենք վիճարկում ենք օրենքի որոշակիության դրույթները` միևնույն ժամանակ հասկանալով, որ եվրոպական շատ երկրներում հայեցողության մեծ շրջանակ է տրված դատարաններին, բայց մենք Սահմանադրական դատարան դիմում ենք` հարցնելու համար, արդյո՞ք այդ հայեցողության շրջանակը չի բերում հակասահմանադրական արդյունքների:

– Քանի որ հաղորդագրության մեջ նշել էիք, որ Ձեր ներկայացրած նախագծից հետագայում ընդունված օրենքը տարբերվում է, կուզենայի այդ տարբերությունները նշեիք:

– Ես միշտ խուսափել եմ այդ հարցին պատասխանել, որովհետև համարել եմ, որ դա կդառնա քննադատություն այս կամ այն մասնագետին, կամ կդառնա ինչ-որ բանավեճ իմ և ինչ-որ մասնագետի մեջ` ի՞մ օրենքն է լավ, թե՞ ուրիշի օրենքը: Ես գտնում եմ, որ այդտեղ դրական փոփոխություններ կան, որ օրինակ` եթե ես սահմանել էի միանշանակ գումարի չափ, ու միշտ ասել եմ, որ այդ գումարի չափը ես օդից եմ վերցրել, հետո մնաց, չգիտեմ` ցավոք սրտի, թե ի ուրախություն, բայց գումարի չափն այստեղ կարևոր չի: Ես ասում էի` սահմանվի մի կոնկրետ գումարի չափ, որը կֆիքսվի և չի չարաշահվի: Այսինքն` չի լինի, որ ընդդիմադիր թերթին մի գումար սահմանեն, ասենք` ոչ ընդդիմադիր թերթին մեկ այլ գումար սահմանեն: Եվրոպացի փորձագետները և մեր պատգամավորները խիստ դեմ էին այդ մոտեցմանը` միանշանակության, որովհետև եվրոպական չափանիշներով դատարանին պետք է տրվի հայեցողություն, որ դատարանը որոշի` էն դեպքում` ինչքան, էն դեպքում` ինչքան: Եվ ներկայիս օրենքի հիմնական տարբերությունը հենց դա է, որ օրինակ` այնտեղ չի ասում մեկ միլիոն, ասում է մինչև մեկ միլիոն: Այսինքն` դատարանը որ գործով ինչքան կուզի` կանի: Այդ իմաստով ես շատ ուրախ էի, որ դրական փոփոխություն է արվել, որ դատարանը սահմաներ զրո, 100 դրամ կամ տասը հազար դրամ, բայց եթե դատարանն անընդհատ պետք է սահմաներ այդ մեկ միլիոնը, անիմաստ էր դառնում այդ փոփոխությունը: Կամ` այնտեղ ձևակերպումների փոփոխություններ կային: Ես փորձել էի վիրավորանքը հնարավորինս հստակ լիներ` ո՞րն է վիրավորանքը: Վիրավորանքի դեպքում սահմանումը փոխվել է: Զրպարտությունը այս դեպքում և այդտեղ ակնհայտ է քիչ թե շատ. որովհետև եթե ինչ-որ բան սուտ է` զրպարտություն է, այդտեղ փոփոխելու շատ բան չկա: Տեքստային մի շարք ավելացումներ են եղել. հենց նույն սնանկության արգելքը ես չէի նախատեսել, որովհետև գիտեի, որ Եվրոպական դատարանի նախադեպերով դա արդեն կա, և համարել էի, որ դա էլ, միևնույն է, մեր օրենսդրության մաս է, իմաստ չունի լրացուցիչ, բայց շատ լավ բան էին արել, որ ավելացրել էին, որ չի կարող սնանկության հասցվել: Այսինքն` ինչ-որ իմաստով դրական ինչ-որ միտումներ կային, որոնք արվել էին եվրոպական փորձագետների օգնությամբ… Բայց երբ որ արդյունքը տեսա, հասկացա, որ եվրոպական փորձագետները լուրջ առաջարկներ էին ներկայացրել, և դրանք վատը չէին:

Հ.Գ. Բայց փաստ է, որ այդ լավ առաջարկները հանգեցրին վատ հետևանքների: Հուսանք, որ դեռ հնարավոր կլինի իրավիճակը շտկել ՍԴ որոշումից հետո, և այն, որպես նոր ի հայտ եկած հանգամանք, օգտագործել` անօրեն վճիռների օրինական ուժի մեջ մտնելու գործընթացը կասեցնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում