Wednesday, 22 07 2026
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Հայաստանի իշխանությունը նրա ժողովրդինն է, ոչ ոք իրավասու չէ այն «զիջել ԵԱՏՄ-ին»

Եթե մի օր համբերությունը հատի, ասի դուրս եկեք, ի՞նչ ենք անելու։ ԵԱՏՄ -ում Հայաստանի մնալ-չմնալու հարցով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարություններին այսպես է արձագանքել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Այսինքն, տասը տարի Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրած և իշխանության վերադառնալու հայտ ներկայացրած Քոչարյանը պատկերացնում է իրավիճակ, երբ Պուտինը կարող է մամուլի քարտուղար Պեսկովի միջոցով տեղեկություն տարածել, որ «Հայաստանը այլևս Եվրասիական տնտեսական միության անդամ չէ, թող գլխի ճարը տեսնի»։

«Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի իմաստով Միության անդամ ցանկացած պետություն ինքն է ազատորեն որոշում անդամակցության դադարեցման հարցը և այդ մասին դիվանագիտական խողովակներով, ընդ որում՝ «գրավոր ձևով» տեղեկացնում կառույցի ղեկավար մարմիններին։ Վլադիմիր Պուտինի ձևակերպած «ինտելեգենտական ապահարզանի» համար պայմանագիրը նախատեսում է տասներկուամսյա ժամանակահատված։

Այդ ընթացքում Միությունից դուրս եկող երկիրը պարտավոր է կարգավորել ֆինանսական պարտավորությունների հարցը, իսկ վեճերի դեպքում խնդիրները լուծվում են Միության դատարանի կողմից։ Միայն այդ և իրավական բնույթի այլ գործընթացներից հետո համարվում է, որ այդ երկիրը դուրս է եկել «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրից եւ այդ պահից էլ համարվում է, որ նաև այլևս ԵԱՏՄ անդամ չէ։

Այդ պայմանագրի և սահմանված կարգավորումների եւ ընթացակարգերի մասին, անշուշտ, Ռուսաստանի նախագահը քաջատեղյակ է։ Եվ «ապահարզանի» մասին նրա հայտարարությունը ոչ թե իրավական, այլ բացառապես քաղաքական մոտիվացիա ունի։ Նա, ինչպես հասկացվում է, Հայաստանի ներքաղաքական իրավիճակը «կառավարելու» խնդիր ունի, տեղյակ է ընդդիմության էլեկտորալ հնարավորություններին և փորձում է ուղղակի ազդել ընտրական գործընթացների վրա։

«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը գերազանց գիտի, որ Պուտինը չի կարող հայտարարել, որ «Հայաստանը այլևս ԵԱՏՄ անդամ չէ, ուստի նրա նկատմամբ կիրառվոում են մաքսային, սակագնային, միգրացիոն և այլ բնույթի պատժամիջոցներ»։

Բայց քանի որ Պուտինը «ապահարզանի» հարցը քաղաքականացրել է, որպես ընդդիմության վարչապետի ամենահավանական թեկնածու, նա «էստաֆետը ընդունել» է և Ռուսաստանի նախագահի անունից Հայաստանի քաղաքացուն սպառնում է «ի՞նչ ենք անելու» սակրալ հարցադրմամբ։

Իրականում խնդիրը ԵԱՏՄ-ն, նույնիսկ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները չեն․ Մոսկվայի կողմից քաղաքական կամքի առկայության դեպքում առկա բոլոր խնդիրները կարգավորելի են։ Գործ ունենք պատմական մի շրջափուլի հետ, երբ Ռուսաստանը նախ պետք է ճանաչի և հարգի ինքնուրույն որոշումներ ընդունելու Հայաստանի սուվերեն իրավունքը։ Մեկնարկային կետը դա է։ Եվ այս վճռորոշ պահին ընդդիմության չի պատշաճում լինել Պուտինի սպառնալիքների ներհայաստանյան տրանսլյատորը։ Դա արդեն քաղաքական մրցակցության տրամաբանությունից դուրս է, որովհետև «էստաֆետը վերցնել»՝ նշանակում է պարտավորվել, որ իշխանության գալու դեպքում այն զիջվելու է «ԵԱՏՄ-ին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում