ԱՄՆ-ի և Իսրայելի հետ զինված հակամարտության 40 օրվա ընթացքում Իրանը ոչ մի անգամ չի նվազեցրել նավթի արտադրության մակարդակը և շարունակել է այն արտահանել: Այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադը։
«Պատերազմի 40 օրվա ընթացքում մեր արտադրությունը չի նվազել, և արտահանման գործընթացն իրականացվել է հարկ եղած կերպով։ Բնականաբար, շրջափակումից հետո հետագա օրերին մենք հանդիպել ենք դժվարությունների։ Ձեռնարկվել են միջոցներ, և այդ միջոցները շարունակում են գործել», – ասել է նա պետական հեռուստատեսության եթերում։










































