Կոլումբիացի փոփ աստղ Շակիրան Բրազիլիայում անցկացրել է անվճար համերգ, որը հավաքել է շուրջ 2 միլիոն մարդ։ Ելույթը տեղի է ունեցել Copacabana Beach-ում՝ աշխարհի ամենահայտնի ծովափերից մեկում։ Ելույթը կայացել է նրա «Las Mujeres Ya No Lloran» համաշխարհային շրջագայության շրջանակում։ Շակիրան կատարել է իր հայտնի երգերը, այդ թվում՝ «Hips Don’t Lie», «La Tortura» և «La Bicicleta»։
Համերգի ընթացքում երգչուհին անդրադարձել է նաև կանանց ուժին՝ ընդգծելով նրանց դիմացկունությունը։
Նման միջոցառումները Բրազիլիայում նպատակ ունեն նաև խթանել տնտեսությանը․ ըստ գնահատականների՝ համերգը կարող է ապահովել շուրջ 155 միլիոն դոլարի եկամուտ զբոսաշրջության և ծառայությունների ոլորտում։










































