Sunday, 19 07 2026
12:10
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել
09:45
Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը
09:30
Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին

ՀՀ ԿԳՄՍ նախարարը Մուրդոք համալսարանի Դուբայի մասնաճյուղի գործադիր տնօրենի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ավստրալական Մուրդոք համալսարանի Դուբայի մասնաճյուղի գործադիր տնօրեն Մուհամմադ Բամատրաֆին։

Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը։

Ինչպես  տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ բարձրագույն կրթության և գիտության զարգացումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է։ Նա ներկայացրել է ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ մասնավորապես «Ակադեմիական քաղաք» ծրագիրը, «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքով նախատեսվող համակարգային փոփոխությունները՝ կարևորելով միջազգային հեղինակավոր բուհերի հետ համագործակցության ընդլայնումը։

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ միջազգային ուսանողների թվի աճը կարևոր նշանակություն ունի ինչպես ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների միջազգային մրցունակության, այնպես էլ վարկանիշային ցուցանիշների բարելավման տեսանկյունից։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մուհամմադ Բամատրաֆին նշել է, որ Մուրդոք համալսարանը հետաքրքրված է Հայաստանի հետ գործընկերային կապերի զարգացմամբ և երկարաժամկետ համագործակցությամբ: Նա ներկայացրել է Մուրդոք համալսարանի գործունեությունը՝ նշելով, որ հետազոտական բուհը միջազգային կամպուսներ ունի Դուբայում և Սինգապուրում և միավորում է ավելի քան 24 հազար ուսանողի՝ աշխարհի շուրջ 90 երկրից։

Նա առաջարկել է քննարկել հայ ուսանողների համար կրթաթոշակային ծրագրերի, ինչպես նաև ագրարային, բժշկական և տեխնոլոգիական կրթության ոլորտներում համագործակցության հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կրթության թվայնացման, տվյալահեն կառավարման համակարգերի, կրթության կազմակերպման գործում արհեստական բանականության կիրառման վերաբերյալ հարցեր:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում