Wednesday, 22 07 2026
Մոսկվան «Նովոռուսիայի հայրենասիրությանը կասկածում» է
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում

Մոսկվան բոլոր երկրներին կոչ է արել Կիևից տարհանել դիվանագետներին՝ հնարավոր հարվածներից առաջ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում հավատարմագրված բոլոր օտարերկրյա դիվանագիտական ​​առաքելություններին և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններին ուղարկվել է նոտա՝ կոչ անելով Կիևից նախապես տարհանել դիվանագիտական ​​առաքելությունների անձնակազմին։ Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարության մեջ, որը տարածել է «Ինտերֆաքս»-ը։

«2026 թ. մայիսի 4-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնական հայտարարություն է տարածել Կիևի ռեժիմի կողմից Մոսկվային հարվածելու սպառնալիքների վերաբերյալ՝ բոլոր ռուսաստանցիների համար սուրբ տոնի՝ Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրը։ Ռուսաստանի ԱԳՆ-ն խստորեն կոչ է անում ձեր երկրի իշխանություններին/ձեր կազմակերպության ղեկավարությանն այս հայտարարությանը վերաբերվել առավելագույն պատասխանատվությամբ և ապահովել Կիևից դիվանագիտական ​​և այլ ներկայացուցչությունների անձնակազմերի, ինչպես նաև քաղաքացիների ժամանակին տարհանումը՝ հաշվի առնելով Ռուսաստանի զինված ուժերի կողմից Կիևի, այդ թվում՝ որոշումների կայացման կենտրոնների դեմ պատասխան հարվածի անխուսափելիությունը, եթե Կիևի ռեժիմը Հաղթանակի օրվա տոնակատարությունների ժամանակ իրականացնի իր հանցավոր ահաբեկչական ծրագրերը», – ասվում է հայտարարության մեջ։

Նա հավելել է, որ արտերկրում Ռուսաստանի դիվանագիտական ​​առաքելություններն այս մասին կտեղեկացնեն հավատարմագրման երկրներին և միջազգային կազմակերպություններին։

Զախարովան նշել է, որ մայիսի 4-ին Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ընթացքում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին «թույլ տվեց իրեն անել ագրեսիվ և սպառնալից հայտարարություններ Մոսկվայում Հաղթանակի օրվա սուրբ տոնը ահաբեկչական հարձակումներով խաթարելու իր մտադրության մասին», և հենց այդ նույն Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նախազգուշացում տարածեց՝ ի պատասխան Զելենսկու «ագրեսիվ մտադրությունների»:

«Ընդգծում եմ՝ դա արվել է հենց որպես պատասխան միջոց։ Եթե ԵՄ երկրները կարծում են, որ կարող են «խլացնել» հանրային կերպով հնչեցված սպառնալիքները, այսպես ասած՝ «գորգի տակ թաքցնել» Զելենսկու ագրեսիվ հայտարարությունները, ապա նրանք չարաչար սխալվում են», – նշել է Զախարովան՝ հավելելով, որ Արևմուտքը ոչնչացնում է խորհրդային ժառանգությունը, խեղաթյուրում պատմությունը:

Տվյալ դեպքում, Զախարովայի խոսքով,  արևմտյան քաղաքական գործիչները չպետք է կորցնեն իրենց ինքնապահպանման բնազդը։

«Մենք հանդես չենք գալիս ագրեսիայ դիրքերից, մենք հանդես նեեք գալիս ագրեսիային անխուսափելի պատասխանի դիրքերից։ Հենց այսպես էլ պետք է դիտարկել Ռուսաստանի պաշտպանության նախարարության մայիսի 4-ի հայտարարությունը և մեր հետագա քայլերը։ Այն, անշուշտ, չպետք է անտեսվի։ Դրան պետք է վերաբերվել ամենայն լրջությամբ», – ընդգծել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում