Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայերեն գրառում է կատարել սոցիալական ցանցի իր էջում։ Մակրոնը տեսանյութ է հրապարակել Գյուրու Վարդանանց հրապարակում իր ելույթից՝ «Ֆրանսիան սիրում է ձեզ» գրությամբ։
Տեսանյութում Ֆրանսիայի նախագահը շնորհակալություն է հայտնում հայ ժողովրդին՝ ջերմ ընդունելության համար և գրկախառնվում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։












































