Saturday, 13 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Հղիության ընդհատումները՝ տոկոսներով

Տարիներ շարունակ, ինչպես նախկին խորհրդային բոլոր երկրներում, այնպես էլ Հայաստանում, աբորտը` հղիության արհեստական ընդհատումը, համարվել է պտղաբերության վերահսկման հիմնական միջոց: Աբորտները Խորհրդային Միությունում առաջին անգամ օրինականացվել են 1920թ.-ին, սակայն 1936թ.-ին` բնակչության աճին
ուղղված քաղաքականության արդյունքում դրանք արգելվեցին: 1955թ.-ին ոչ բժշկական ցուցումներով կատարվող արհեստական ընդհատումները նորից օրինականացվեցին:

2002 թվականին ՀՀ Ազգային ժողովն ընդունել է օրենք «Վերարտադրողական առողջության և
մարդու վերարտադրողականության իրավունքի» մասին, ըստ որի, մինչև 12 շաբաթական
հղիության արհեստական ընդհատումը` աբորտը, համարվում է օրինական:

Աբորտները նվազեցնելու նպատակով, ՀՀ առողջապահության նախարարությունը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի (UNFPA) աջակցությամբ, 1997թ.-ից սկսեց իրականացնել «Ընտանիքի պլանավորման» ծրագիրը: Ըստ ՀԺԱՀ-2000 զեկույցում հրապարակված ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական վիճակագրության տվյալների՝ Հայաստանում աբորտները պատճառ են հանդիսացել մայրական մահացության զգալի քանակի` 10-20 տոկոս: Այս ցուցանիշը
հետազոտությանը նախորդող հինգ տարիների ընթացքում նվազել է՝ ցուցանիշի միջին
մակարդակը հինգ տարիների կտրվածքով չի գերազանցել 5 տոկոսը (46-ից 2 դեպք):

ՀԺԱՀ-ի ընթացքում աբորտների վերաբերյալ տեղեկատվությունը մանրամասնորեն
հավաքագրվել է կանանց վերարտադրողական պատմության միջոցով: Ըստ այդմ` հղիության արհեստական ընդհատումները 2009թ., ըստ ՀՀ ԱՎԾ-ի սոցիալական ոլորտի վիճակագրության, ունեն հետևյալ տեսքը, ընդ որում՝ հաշվարկը կատարվել է 1000 կնոջ հաշվով:

2009թ. 15-49 տարեկան կանանց շրջանում հղիության արհեստական ընդհատումների տոկոսային հարաբերությունը 15,0 տոկոս է, 100 կենդանածին ու մեռելածին երեխաների հաշվով` 30,5 տոկոս: Հղիության արհեստական ընդհատումները 15-19 տարեկանների շրջանում, 1000 կնոջ հաշվով, 2009թ. կազմել է 5.2 տոկոս, 20-34 տարեկանների շրջանում` 24.8 տոկոս, 35 և բարձր տարիքի կանանց շրջանում` 15.0 տոկոս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում