«ՎիվաՍել» ընկերության ինտերնետային բաժանորդների թիվը իրական թվից տարբերվում է մոտ 450 հազարով: Սա երևում է «ՄՏՍ» ընկերության և նրա դուստր՝ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հաշվետվությունների համադրումից:
«Առաջին լրատվականի» հետ զրույցում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամ Սամվել Արաբաջյանը պարզաբանեց, որ խնդիր եղել է, որը վերաբերել է ոչ միայն «ՎիվաՍել-ՄՏՍ»-ին:
«Ցուցակների մի մասը մաքրվել է, բայց միայն «ՎիվաՍելը» չի, բոլոր օպերատորների մոտ էլ նման խնդիր կար: Նոր կարգ է ընդունվել, որով ընդհանուր հաշվառման համակարգն է փոխվել»,- ասաց Ս.Արաբաջյանը:
Խնդրի մանրամասները նա խոստացավ հրապարակել վաղը՝ Հայաստանում լայնաշերտ ինտերնետի դինամիկայի և միտումների վերաբերյալ իր մամլո ասուլիսում:









































