Իրանում Միացյալ Նահանգների պատերազմն առ այսօր արժեցել է 25 միլիարդ դոլար. հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջուլս Հերսթը։
Նա Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հանձնաժողովի անդամներին հայտնել է, որ այդ գումարի մեծ մասը ծախսվել է զինամթերքի վրա: Հերսթը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ է ներառում այդ գնահատականը, և արդյոք հաշվի են առնվել Մերձավոր Արևելքում հակամարտության հետևանքով վնասված ռազմաբազաների ենթակառուցվածքների վերականգնման և վերանորոգման կանխատեսվող ծախսերը:








































