Եվրագոտում գոյություն ունեցող տնտեսական ճգնաժամը, չնայած տնտեսագետների և քաղաքական գործիչների գործադրվող ջանքերին, հասել է այնպիսի չափերի, որ սկսել է վտանգել տարածաշրջանի ֆինանսական համակարգը: Այս մասին հայտարարել է Ժան Կլոդ Տրիշեն` ելույթ ունենալով Եվրոպական խորհրդարանի նիստին, հաղորդում է Finmarket-ը:
Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավարը նշել է, որ պարտքերի ճգնաժամը փոքր երկրներից սկսեց տարածվել մեծ երկրների վրա. «Ճգնաժամը համակարգային է և պահանջում է վճռական գործողություններ իրականացնել»,- նշել է Տրիշեն:
Հիշեցնենք, որ եվրոպական առաջնորդները հայտարարում են, որ շատ քիչ ժամանակ է մնացել մինչև եվրագոտու փրկության վերաբերյալ որոշում ընդունելը: Սակայն այդ գործընթացն է՛լ ավելի է սրվում Սլովակիայի ներիշխանական ճգնաժամի պատճառով, որը սկսվել է եվրոյի կայունացման հիմնադրամին լրացուցիչ գումարներ հատկացնելու հարցից: