Իտալացի հեղինակ Ռոբերտո Սավիանոն, որը գրել է Իտալիայում կազմակերպված հանցավորության մասին, ստացել է Հարոլդ Պինտերի անվան գրողական քաջության համար բրիտանական մրցանակը: Նրա գիրքը` «Գոմորրան», որը հրապարակվել է 2006 թ., նվիրված է նեապոլյան մաֆիայի, որն ավելի հայտնի է որպես «Կամորրա»: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Հայտնի է, որ մաֆիայի կողմից Ռոբերտո Սավիանոյի հասցեին հնչած սպառնալիքները ստիպել են Իտալիայի ոստիկանությանը որոշում ընդունել նրա շուրջօրյա պաշտպանության մասին:







































