Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ 2024թ․ վերջին ենթարկվել է շագանակագեղձի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատության։
«Կուզեի ձեզ հետ կիսվել երեք բանով»,- գրել է Նեթանյահուն X-ում։ «Փառք Աստծո, ես առողջ եմ։ Ես գտնվում եմ գերազանց ֆիզիկական վիճակում։ Ես ունեցել եմ շագանակագեղձի փոքր բժշկական խնդիր, որը ամբողջությամբ բուժվել է»։
Նեթանյահուն նշում է, որ 2024 թվականի դեկտեմբերին իր շագանակագեղձի վիրահատությունից հետո իրականացված հերթական ստուգման ընթացքում բժիշկները հայտնաբերել են 1 սմ-ից փոքր ուռուցք, որը չարորակ ուռուցքի շատ վաղ փուլ է եղել՝ առանց մետաստազների։
Տարեկան առողջական գնահատականում նաև նշվում է, որ Նեթանյահուի սիրտը լավ վիճակում է, և 2023 թվականի հուլիսին սրտի ռիթմավար (պեյսմեյքեր) տեղադրելուց հետո որևէ խնդիր չի եղել։










































