Իրանական կողմը երկու նավ է կալանել Հորմուզի նեղուցի շրջանում: Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը՝ հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատարության հայտարարությանը։
«ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը կալանել են երկու նավ, որոնք սպառնալիք են ստեղծել անվտանգ նավագնացության համար՝ նավարկելով առանց անհրաժեշտ թույլտվության», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ երկու նավին էլ ուղեկցել են դեպի իրանական ափ։









































