Եգիպտական մամուլում ակտիվորեն քննարկվում է Հոսնի Մուբարաքի վարչակարգից հեղափոխականներին ժառանգություն մնացած պարտքերի չափը:
Ինչպես գրում է MIGnews-ը, արտաքին պարտքի փակումը կկլանի երկրի պետական բյուջեի 22%-ը: Դա գերազանցում է առողջապահության, կրթության և բնակարանաշինության ֆինանսավորումը միասին վերցրած:
Եգիպտական էլիտայի մի մասն այժմ արշավ է սկսել Մուբարաքի ժամանակաշրջանի պետական պարտքը չճանաչելու ուղղությամբ: Ընդ որում, եգիպտացիներին հաղորդվում է, որ «պարտքը վերցվել է նրանց անունից` առանց նրանց համաձայնության», և այդ գումարները ծախսվել են ընդդիմությանը ճնշելու և իշխող վերնախավի հարստացման համար: Օտարերկրյա ներդրողներն իմացել են այդ մասին, ուստի նրանք «նեղանալու տեղ չունեն». նրանք կարող են հետ ստանալ այդ գումարները նրանցից, ում տվել են:









































