Սաուդյան Արաբիան և Սուդանը համաձայնագիր են ստորագրել Կամիր ծովի հատակից ոսկի, արծաթ և պղինձ արդյունահանելու վերաբերյալ:
Կարմիր ծովի հատակում խոշոր հանքավայրերի առկայության մասին հայտնի է ավելի քան 40 տարի, սակայն միայն հիմա են լուծվել 2000 մետր խորությունից ոսկի հանելու հետ կապված տեխնիկական խնդիրները:
Հանքավայրի շահագործմամբ կզբաղվեն Սուդանը, Սաուդյան Manafa International և կանադական Diamond Fields International ընկերությունները:
Ինչպես հաղորդում է MIGnews գործակալությունը, հանքավայրի մակերեսը կազմում է 60 քառ. կմ: Նախատեսվում է, որ այնտեղից հնարավոր է արդյունահանել 47 տոննա ոսկի, 1.89 մլն տոննա ցինկ և 425 հազար տոննա պղինձ:
Ենթադրվում է, որ ամենաշահավետը կլինի պղնձի արդյունահանումը:











































