Wednesday, 22 07 2026
Մոսկվան «Նովոռուսիայի հայրենասիրությանը կասկածում» է
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում

Հնարավորություն ունենք ոչ թե խորհրդանշական ձևով արժևորելու Արշիլ Գորկուն, այլ մի շատ կարևոր գործի՝ պատկերասրահ մուտքով․ Անդրեասյան

Հայաստանի ազգային պատկերասրահում պաշտոնապես բացվել է «Արշիլ Գորկի. Նյու Յորք-Երևան. նոր ձեռքբերում» խորագրով ցուցահանդեսը։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն։

Կառավարությունը միջազգային աճուրդից ձեռք է բերել աշխարհահռչակ ամերիկահայ նկարչի «Անվերնագիր» (1944 թ.) գրաֆիկական աշխատանքը (թուղթ, մատիտ, 45.4×55.5 սմ), ինչը կարևոր ներդրում է ազգային հավաքածուի համալրման գործում։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Կառավարության անդամներ, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը։

Շնորհավորելով Արվեստի համաշխարհային օրվա առիթով՝ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ օրը նշանակալի է մի քանի առիթներով․ նախորդ տարի այս օրը շուրջ չորս տարի տևած վերանորոգումից հետո վերաբացվել է Ազգային պատկերասրահը, որի նպատակով պետությունը հատկացրել է ավելի քան 800 միլիոն դրամ։

«Այն հնարավորություն տվեց նորովի վերաբացել մշտական ցուցադրությունը և մեր հանրությանը հասանելի դարձնել նաև արվեստի այն գործերը, որոնք մինչ այդ ցուցադրված չէին։ Նախորդ տարի պատկերասրահի վերաբացման օրը, որը Արվեստի միջազգային օրը լինելուց բացի՝ նաև Արշիլ Գորկու ծննդյան օրն է, պատկերասրահը ցուցադրել էր Գորկու փոքրիկ մի գործ, որը 1974 թվականին փոխանցվել էր պատկերասրահին։ Այն խորհրդանշական մի ժեստ էր՝ ուղղված մեր մեծ նկարչի վաստակին։ Շատ ուրախ եմ, որ ուղիղ մեկ տարի անց հնարավորություն ունենք ոչ թե խորհրդանշական ձևով արժևորելու Արշիլ Գորկուն, այլ նրա ծննդյան օրը նշանավորել մի շատ կարևոր գործի՝ պատկերասրահ մուտքով։

Այս գործը պատկերասրահին հանձնելու հնարավորությունը ստեղծվել է պետության կողմից թանգարանների համալրման ծրագրի շրջանակում։ Մշակույթի զարգացման հիմնադրամի կողմից տարբեր միջազգային աճուրդների դիտանցումներով պարզ է դարձել, որ Sotheby’s հեղինակավոր աճուրդում վաճառվում է Արշիլ Գորկու գործերից մեկը։ Պետության միջամտության և քաղաքականության արդյունքում ավելի քան 30 միլիոն դրամ տրամադրելով՝ այսօր հնարավորություն ունենք վայելելելու Արշիլ Գորկու արժեքավոր գործերից մեկը։ Այն նաև մեր հանրությանը հնարավորություն կտա՝ նորովի ծանոթանալու թերևս ամենամեծ արժեքն ու անունը թողած հայազգի նկարիչներից մեկի հետ»,- նշել է նախարարը։

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ պետությունը նախորդ տարի ավելի քան 330 միլիոն դրամ է հատկացրել տարբեր թանգարանների համար մշակութային արժեքների ձեռքբերման համար։ Նախարարը վստահություն է հայտնել, որ այս տարին էլ կամփոփվի Հայաստան նոր մշակութային արժեքներ վերադարձնելով, որոնք տեղ կգտնեն հայաստանյան թանգարաններում՝ հանրությանը վերադարձնելով մեր մշակութային ժառանգությանն ու արժեքներին հաղորդակցվելու հնարավորությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում