Wednesday, 22 07 2026
Մոսկվան «Նովոռուսիայի հայրենասիրությանը կասկածում» է
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում

Պուտինը Մաջյարի բարեկամը չէ

Արևմտյան մամուլը ընդհանուր դրույթներով փոխանցել է Հունգարիայի ապագա վարչապետի ծրագրային ելույթը, որ նա ունեցել է համակիրների բազմահազարանոց հանրահավաքում, երբ հայտնի են դարձել ընտրությունների նախնական արդյունքները: Բնականաբար, առանձնահատուկ ուշադրության է արժանացել Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին նրա սկզբունքային հայտարարությունը:

Ըստ այդմ, ընտրությունները «չեն փոխել Հունգարիայի և Ռուսաստանի աշխարհագրությունը»: Մաջյարը փաստել է նաև Ռուսաստանից Հունգարիայի էներգետիկ կախվածությունը, ընդգծել դիվերսիֆիկացիայի անխուսափելիությունը, որ, սակայն, «ժամանակ է պահանջում և մեկ օրում չի իրականացվի»: Այս համատեքստում Մաջյարը հավանական է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունը, բայց հատուկ շեշտել է, որ «դա բարեկամական երկխոսություն չի լինի»:

Փոխարենը ապագա վարչապետը խոստացել է վերականգնել Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ Հունգարիայի «լիարժեք հարաբերությունները»: Այսպիսով, կարելի է արձանագրել, որ առաջիկա տարիներին Հունգարիան կդադարի Եվրոպայում Ռուսաստանի «ետնաբակ» կամ «նախաբաղնիք» լինել: Մաջյարը նաև հակադարձել է «Ֆիդես» կուսակցության քարոզչությանը, թե կձևավորի «ուկրաինամետ կառավարություն» և հավաստիացրել, որ իր կառավարությունը «կլինի հունգարամետ»:

Ոչ պակաս կարևոր է, որ Մաջյարը Վիկտոր Օրբանին կոչ է արել լիազորությունների մնացած ժամկետում «չընդունել որոշումներ, որ կարող են խոչընդոտել «Տիսա» կուսակցության նախընտրական ծրագրի իրականացմանը, աշխատել որպես տեխնիկական կառավարություն»: Պետեր Մաջյարի հայտարարություններից հասկացվում է, որ նա արմատական փոփոխությունների ծրագիր ունի: Ապագա վարչապետը Հունգարիայի գործող նախագահ Շույոկային հորդորել է հրաժարական տալ:

Նույն «խնդրանքը» նա ներկայացրել է Հունգարիայի գլխավոր դատախազին, «բոլոր բարձրագույն դատավորներին, Պետական վերահսկողության և Մամուլի ազգային վարչության պետերին, այլ պաշտոնյաների»: Դա նշանակում է, որ Հունգարիայի նոր կառավարությունը իրավապահ և դատական, ինչպես նաև պետական վերահսկողության համակարգում արմատավորված կոռուպցիա է տեսնում և մտադիր է Օրբանի դրածոներին փոխարինել նոր մարդկանցով:

Կարելի է վստահության մեծ չափաբաժնով կանխատեսել, որ Մաջյարի կառավարությունը գնալու է «աղմկոտ բացահայտումների»: Խնդիր է, թե ի՞նչ «շառավղով» է ծավալվելու հակակոռուպցիոն պայքարը: Եվ արդյոք խոսքը միայն տնտեսակա՞ն, թե՞ նաև քաղաքական կոռուպցիայի մասին է: Եթե Օրբանի «դարաշարջանի լվացքը» դուրս գա Հունգարիայի սահմաններից, ապա Մաջյարը կարող է լրջագույն խնդիրներ ունենալ Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, այլ երկրների հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում