Իսլամաբադում ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները չպետք է դիտարկել որպես առանձին իրադարձություն. դրանք հիմք ստեղծեցին ապագա դիվանագիտական գործընթացի համար, որը կարող է օգտակար լինել երկու կողմի համար: Այս մասին հայտարարել է Պակիստանում Իրանի դեսպան Ռեզա Ամիրի Մոգադամը:
«Իսլամաբադի բանակցությունները «ոչ թե իրադարձություն են, այլ գործընթաց»: (Դրանք) հիմք դրեցին դիվանագիտական գործընթացի համար, որը, եթե ամրապնդվի վստահությունը և դրսևորվի կամք, կարող է կայուն հիմք ստեղծել բոլոր կողմերի շահերը հաշվի առնելու համար», – գրել է նա X-ում:







































