Wednesday, 22 07 2026
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Բրյուսելը Օրբանից «վրեժխնդիր կլինի՞»

Ավելի քան մեկ ամիս առաջ, դատելով ըստ փորձագիտական իշխող գնահատականի, տպավորություն էինք փոխանցել, թե Հունգարիայի ընտրողները նախապատվությունը կտան «կանխատեսելի կայունությանը» և կքվեարկեն հօգուտ գործող վարչապետ Վիկտոր Օրբանի և նրա «Ֆիդես» կուսակցության: Բայց երբ արևմտյան առաջատար լրատվամիջոցները գրեցին, որ Օրբանի նախընտրական վերջին հանրահավաքին մարդիկ պարզել են «Ռուսներ, վերադարձեք տուն» գրությամբ ցուցապաստառներ, որ հիշեցնում էին 1956թ. հակախորհրդային ապստամբությունը, պարզ դարձավ, որ Հունգարիայի գործող վարչապետին չի օգնի նույնիսկ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Բուդապեշտ այցը:

Ապրիլի 12-ին հունգարացի ընտրողների մեծամասնության քվեով փակվեց Վիկտոր Օրբանի 16-ամյա իշխանության դարաշրջանը: «Հունգարիան ընտրեց Եվրոպան, Եվրոպան միշտ է ընտրել Հունգարիան»,- ընդդիմության հաղթանակի առթիվ սոցցանցային գրառում է կատարել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը: Պետեր Մաջյարին շնորհավորել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, իսկ Գերմանիայի կանցլեր Մերցը գրել է, որ «անհամբեր սպասում է համատեղ աշխատանքին՝ հանուն առաջին հերթին միասնական Եվրոպայի»:

Վիկտոր Օրբանին հիշում են որպես Վլադիմիր Պուտինի «մկան» և Դոնալդ Թրամփի «լավ տղայի», որ մանավանդ վերջին տարում ԵՎրահանձնաժողովին բազմաթիվ «անակնկալներ է մատուցել»՝ այդ թվում նաև Հայաստանին ռազմական օգնության հարցում: Բայց Օրբանի ամենաէպատաժային հայտարարությունը, թերևս, այն է, որ «թուրքական աշխարհը Դանուբից ձգվում է մինչև Չինաստան»:

Այո, Վիկտոր Օրբանի իշխանության օրոք Հունգարիան որպես դիտորդ անդամակցել է Թուրքական պետությունների կազմակերպությանը: Նոր իշխանությունները կվերանայե՞ն Օրբանի որոշումը, Հունգարիան կլքի՞ ԹՊԿ-ն, թե՞, ընդհակառակը, ավելի կսերտացնի թուրքախոս պետությունների հետ կապերը: Խնդիրը բոլորովին այն չէ, որ ԹՊԿ-ն Հայաստանին «թշնամի կառույց» է, այլ՝ թե Եվրամիությունը Հունգարիան դիտարկելու է՞ որպես Թուրքիայի և թուրքախոս պետությունների հետ «կապող օղակ»:

Երկրորդ և, գուցե, ավելի կարեւոր հարցն այն է, թե Օրբանի պարտությունը ի՞նչ ազդեցություն կթողնի ԱՄՆ-Եվրամիություն հարաբերությունների վրա: Բուդապեշտում Ջեյ Դի Վենսը խստագույն քննադատության է ենթարկել «եվրաբյուրոկրատներին, որ ցանկանում են փլուզել Հունգարիայի տնտեսությունը»: Եթե Հունգարիան, ինչպես Գերմանիայի կանցլեր Մերցն է ձևակերպել, «միավորելու է Եվրոպան», ապա դա ի՞նչ ազդեցություն է թողնելու Վաշինգտոն-Բրյուսել հարաբերությունների վրա:

Ի վերջո, Օրբանի պարտությունը կարելի է համարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու քաղաքական հաղթանակ: Խոսքը ոչ միայն Եվրամիության աջակցության վերականգնման մեծ հավանականության մասին է: Մանավանդ վերջին երկու շաբաթներին Ռուսաստանը Ուկրաինայի նախագահին մի քանի անգամ Հունգարիայում «մայդան կազմակերպելու» մեղադրանք է ներկայացրել: Հունգարիայի ընդդիմության համոզիչ հաղթանակը, որ առաջինը Վիկտոր Օրբանն է ճանաչել, ցրում է կրեմլյան քարոզչության «ամենակարողության» վարկածը:

Քաղաքական զարգացումների կանխատեսումը մանավանդ արդի համաշխարհային տուրբուլենտության պայմաններում, իհարկե, անշնորհակալ գործ է: Հունգարիայի նոր կառավարությունը դեռևս ձևավորված չէ, նրա ծրագիրը հայտնի է միայն ընդհանուր գծերով՝ պայքար կոռուպցիայի դեմ և վերադարձ եվրոպական արժեհամակարգին: ԻՆչպե՞ս է դա իրականացվելու: Վիկտոր Օրբանը պատասխանատվությա՞ն է ենթարկվելու, Բրյուսելը նրանից «վրեժխնդի՞ր է լինելու», թե՞ բավարարվելու է Պետեր Մաջյարի հաղթանակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում