Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, որը գլխավորում էր իրանական պատվիրակությունը Պակիստանում ԱՄՆ-ի հետ բանակցություններում, երկիր վերադառնալուց հետո հայտարարություն է տարածել՝ նշելով, որ իրենք չեն տրվի որևէ սպառնալիքի։ Նրա հայտարարությունը հրապարակել են իրանական լրատվամիջոցները։
Հորմուզի նեղուցը շրջափակելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավելի վաղ արված մեկնաբանություններին ի պատասխան՝ նա նշել է, որ «նման սպառնալիքները որևէ ազդեցություն չունեն իրանցիների վրա»։
«Եթե դուք կռվեք, մենք կկռվենք, եթե դուք տրամաբանական առաջարկ անեք, մենք տրամաբանական պատասխան կտանք», – ասել է Ղալիբաֆը՝ դիմելով Թրամփին։
«Մենք չենք տրվի որևէ սպառնալիքի։ Եթե նրանք կրկին փորձեն մեր վճռականությունը, մենք նրանց ավելի մեծ դաս կտանք», – հավելել է պաշտոնյան։









































