Իրանի կառավարության կողմնակիցներին պատկանող Dolatema լրատվական կայքը, անդրադառնալով երկրի առաջնորդի աջակիցների կողմից կառավարության մի շարք անդամներին դավադիր անվանելուն, հայտարարել է, որ այսօր Իրանում իրար են բախվել երկու ճամբարներ. առաջինը նրանք են, ովքեր նախկին նախագահ Հաշեմի Ռաֆսանջանիի մերձավորներն են համարվում, և որովհետև շատ նմանություններ ունեն իսլամական հանրապետության հիմնադրի ոճին, կարող են իրենց կողմ բերել մի շարք հավատացյալների: Իսկ երկրորդ ճամբարը Իմամ Խոմեյնիի և Այաթոլլահ Խամենեիի ճամբարն է, որոնք մտահոգված են առաջին ճամբարի ուժեղանալուց:
Կայքի փոխանցմամբ՝ առաջին ճամբարին մասն են կազմում մի շարք հոգևորականներ, պահակազորի և այլ զինված ուժերի հրամանատարներ:
Հիշեցնենք, որ Իրանի առաջնորդի կողմնակիցները Ահմադինեժադի շուրջը համախմբվածներին անվանում են դավադիրներ, ովքեր փորձում են իսլամական հեղափոխությունը շեղել իր ուղուց:











































