Մոսկվայի ոստիկանությունը վնասազերծել է քրեական հանցավոր խումբ, որը զբաղվում էր բնակարանների, բանկերի թլանով, ինչպես նաև բանկոմատների առևանգմամբ: «Մասնակիցները բաժանվում էին երկու խմբի. երկուսը բացում էին դուռը, գողանում էին դրամական միջոցներ և ոսկերչական իրեր, իսկ մյուսները սպաում էին դրսում` հետևելով տարածքին: Խմբի ղեկավարը գողության պահին նույնպես գտնվել է տարածքում` մեքենայի մեջ, և ռացիայով ղեկավարել է իր հանցակիցների գործողությունները»,- նշվում է ոստիկանության հաղորդագրության մեջ: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:
Գողությունից հետո մասնակիցները տարբեր մեքենաներով հեռացել են դեպքի վայրից տարբեր ուղղություններով, իսկ հետո հավաքվելով նախապես պայմանավորված վայրում` բաժանել են գողոնը: Նշվում է, որ հանցավոր խմբի անդամները վրացիներ և հայեր են: Նրանց պատճառած ընդհանուր վնասը կազմել է մոտ 16 միլիոն ռուբլի:








































