Sky Sports-ի փոխանցմամբ՝ Իռլանդիայի հավաքականի իտալացի գլխավոր մարզիչ Ջովաննի Տրապատոնին այսօր Դուբլինում կայացող «Իռլանդիա-Հայաստան» խաղից առաջ վստահություն է հայտնել, որ իր սաներն այդ խաղում կհասնեն ցանկալի արդյունքի.
«Երբ ես եկա այստեղ, ինձ ցուցադրեցին իռլանդական թիմի խաղի տեսագրությունը, որն առջևում էր հաշվի մեջ և շարունակում էր հարձակվել 8 խաղացողով։ Նույն վիճակը պորտուգալական «Բենֆիկա»-ում էր, երբ ես ղեկավարում էի այն։
Երկրպագուները թիմին ստիպում են առաջ գնալ, և արդյունքում խաղադաշտի 30 մետրանոց հատվածում հայտնվում են 18 խաղացողներ։ Իսկ դա նշանակում է, որ մնացած 80 մետրն ազատ է մնում, ինչը շատ վտանգավոր է։
Խաղի ժամանակ մենք պետք է անենք այն, ինչ ցանկանում ենք։ Դա հասունության ցուցիչ է։ Մեր թիմի, մեր խաղացողների համար սա լավ հնարավորություն է՝ ապացուցելու մեր հասունությունը, և որ մենք կարող են հասնել ցանկալի արդյունքի։ Միայն արդյունքն է կարևոր»։










































