Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին և Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը չեն լքել Իսլամական Հանրապետությունը. երկուսն էլ Թեհրանում են, որտեղ ակտիվորեն կատարում են իրենց պաշտոնական պարտականությունները: Այս մասին հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով իրազեկ աղբյուրի։
«Առանձին լրատվամիջոցների այն հաղորդագրությունները, թե իրանական բանակցային խումբը Իսլամաբադ է ժամանել ամերիկացիների հետ բանակցությունների համար, միանգամայն անհիմն է», – հայտնել է գործակալության զրուցակիցը։
Իրանական Fars լրատվական գործակալությունը նույնպես հերքել է իրանական պատվիրակության՝ Պակիստան ժամանելու մասին հաղորդագրությունները՝ հայտարարելով, որ Թեհրանը «չի պլանավորում մասնակցել ամերիկյան կողմի հետ հաշտության բանակցություններին մինչև Լիբանանում հրադադարի հաստատումը»։










































