Երգչուհի Բեյոնսեին մեղադրել են բելգիացի հայտնի պարուսույց Աննա Թերեզա դե Քեերսմաքերի գաղափարները կրկնօրինակելու մեջ: Այս մասին հաղորդում է AceShowbizz կայքը: Այս խոսակցությունների համար առիթ է հանդիսացել Countdown տեսահոլովակը, որը ներկայացվել է հոկտեմբերի սկզբին:
Նշվում է, որ այդ տեսահոլովակի միանգամից մի քանի դրվագ նմանեցված են Քեերսմաքերի Rosas danst Rosas և Achterland կոմպոզիցիաներին: Yutube-ում հրապարակված տեսահոլովակում համեմատվում են բելգիացու և Բեյոնսեի տեսահոլովակները: «Այնպես չէ, որ դա ինձ շատ վրդովել է, սակայն դա գրագողություն է: Ամենացավալին այն է, որ նրանք նույնիսկ չեն փորձել դա թաքցնել: Նրանք երևի որոշել են, որ դա թույլատրելի է, քանի որ որպես հիմք վերցված է հայտնի աշխատանքը: Շոյվա՞ծ եմ արդյոք ես: Գիտեք, ես տեսել եմ, թե ինչպես են իմ աշխատանքները կրկնօրինակում աշակերտները, և նրանց մոտ դա ավելի լավ էր ստացվում»,- ասել է Քեերսմաքերը:
Բեյոնսեն այս հայտարարությունը չի մեկնաբանել, սակայն Countdown տեսահոլովակի ռեժիսոր Ադրիա Փեթին ասել է, որ, իրոք, իրենք հոլովակը նկարահանելիս հենվել են եվրոպացի ապրուսույցների աշխատանքների վրա:










































