ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով քանդվել է Իրանի մայրաքաղաք Թեհրանի կենտրոնում գտնվող սինագոգը։ Ինչպես հաղորդում է իրանական Tasnim լրատվամիջոցը, տեսանյութ հրապարակելով դեպքի վայրից, հայտնում է, որ հրեական սինագոգն «ամբողջությամբ ոչնչացված է»։
Minority Rights Group-ի տվյալներով՝ Իրանում այսօր բնակվում է մոտ 20 հազար հրեա։
Իրանական լրատվամիջոցները ապրիլի 7-ին հայտնել են նաև, որ մայրաքաղաք Թեհրանից արևմուտք գտնվող Շահրիար քաղաքում ռմբակոծությունների պատճառով զոհվել է առնվազն ինը մարդ, իսկ Փարդիս քաղաքում՝ առնվազն վեց մարդ։










































