«ՀԺ»-ն անդրադարձել է սոցիալական ցանցերում շրջանառվող այն լուրերին, թե Սերժ Սարգսյանի փեսա և աշխատակազմի ղեկավարի տեղակալ Միքայել Մինասյանը պատրաստվում է ձեռք բերել նաև «Շանթ» հեռուստաընկերությունը:
«Երբ փորձում էինք լուրի իսկությունը ճշտել «Շանթի» ղեկավարությունից, հեռուստաընկերության մենեջեր Լիանա Մարտիրոսյանը ասաց. «Շանթի» պատասխանը հետևյալն Է՝ մենք ձեզնից ենք լսում, որ Միքայել Մինասյանը ցանկանում Է գնել «Շանթը»»: Այսինքն, «Շանթը» չի՞ վաճառվում, հարցրինք Մարտիրոսյանին: «Մենք անգամ չգիտենք, Միքայել Մինասյանը նման ցանկություն ունի՞, թե ոչ»,- պատասխանեց նա: Իսկ եթե Միքայել Մինասյանը ցանկություն ունենա, «Շանթը» ի՞նչ է անելու, հեռուստաընկերության մենեջերը հայտնեց, թե կփորձի ավելի ուշ ճշտել այդ հարցի պատասխանը ևս»,- գրում է թերթը և հավելում.
«Փորձագետների գնահատմամբ` Միքայել Մինասյանի` «Շանթ» հեռուստաընկերությունը ևս ձեռք բերելու ցանկությունը կապված է առաջիկա ընտրությունների հետ: Նա մտադիր Է վերահսկողության տակ պահել էլեկտրոնային լրատվական դաշտն ամբողջությամբ: Մինասյանը, ինչպես հայտնի է, մի քանի այլ հեռուստաընկերություններում արդեն իր մասնաբաժինն ունի, որոշներում` մասամբ, որոշներում՝ ամբողջությամբ: Այժմ նա փորձելու է ամեն ինչ անել՝ թույլ չտալու, որ գոնե այդ ոլորտում իրավիճակը վերահսկողությունից դուրս գա»:










































