Պոպոքով լցված մանուշակագույն փիղը հետաքրքրել է շատերին: Երեք օրերի ընթացքում Popok-ի տաղավարը հյուրընկալել է մոտ 800 այցելուի:
Popok 2-րդ միջազգային փառատոնն այս տարի տեղի կունանա հոկտեմբերի 27-29-ը Երևանում՝ Մոսկվայի տանը:
Այս տարի փառատոնին մրցութային նյութեր ներկայացնելու ժամկետը երկարացվել է մինչև հոկտեմբերի 18-ը: Թեև հիմնական անվանակարգերում պահանջվում է տրամադրել արդեն հրապարակված աշխատանքներ, սակայն Popok փառատոնը կազմակերպող հանձնաժողովը նախատեսում է հավելյալ մրցանակ սահմանել նաև չհրապարակված աշխատանքների համար: Մրցույթը հետևյալ անվանակարգերում է՝ գովազդային հոլովակ, տպագիր և արտաքին գովազդ, թվային և նոր գովազդակիրներ, գրաֆիկական դիզայն, մարքեթինգային արշավ:
Մրցութային ծրագրի միջազգային ժյուրիի նախագահն է Ֆրանկո Մորետին, ով հանդիսանում է «Եվրոպայի արտ-տնօրենների ակումբի» (ADC*E) նախագահը և աշխարհահռչակ Leo Burnett (Իտալիա) խմբի գլխավոր ստեղծագործական տնօրենը:









































