Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Փհենյանում բացված 15-րդ գումարման Գերագույն ժողովրդական ժողովի առաջին նստաշրջանի ընթացքում վերընտրվել է ԿԺԴՀ-ի պետական գործերի նախագահ: Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով հյուսիսկորեական պետական լրատվամիջոցներին։
«Կիմ Չեն Ընը ԿԺԴՀ-ի պետական գործերի նախագահ է վերընտրվել 15-րդ գումարման Գերագույն ժողովրդական ժողովի առաջին նստաշրջանի առաջին օրը», – ասվում է հրապարակման մեջ։











































