Saturday, 27 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Իրանում ամեն ինչ ոչնչացված է, մնացել է միայն քաջությունը. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Politico-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ գործողությունները հաջող ընթացք ունեն և վստահեցրել է, որ ընտրողները «սիրում են այն, ինչ տեղի է ունենում»։ Նրա խոսքով՝ Իրանի կառավարությունը կարող է լինել առաջինը, որը կընկնի, իսկ Կուբայի գործող ռեժիմը նույնպես շուտով կարող է փլուզվել։

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը նշանակալի դեր կունենա Իրանի հետպատերազմյան քաղաքական կառուցվածքի ձևավորման գործում։ Նրա խոսքով՝ ԱՄՆ ազդեցությունը որոշիչ կլինի հնարավոր պայմանավորվածությունների հասնելու հարցում։

«Ես մեծ ազդեցություն կունենամ, հակառակ դեպքում նրանք որևէ համաձայնության չեն հասնի, քանի որ մենք ստիպված չենք լինի նորից դա անել»,- ասել է նա։

Թրամփը նշել է նաև, որ Վաշինգտոնը պատրաստ է աշխատել ինչպես Իրանի ժողովրդի, այնպես էլ իշխանությունների հետ՝ ապահովելու համար, որ երկիրը ղեկավարի այնպիսի անձ, որը կկարողանա վերակառուցել պետությունը, բայց առանց միջուկային զենքի։

«Մենք կաշխատենք ժողովրդի և ռեժիմի հետ, որպեսզի համոզվենք, որ իշխանության կգա մեկը, ով կկարողանա կառուցել Իրանը, բայց առանց միջուկային զենքի»,- հայտարարել է նա։

ԱՄՆ նախագահը անդրադարձել է նաև Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեի որդուն, որը դիտարկվում է որպես ապագա գերագույն առաջնորդի հավակնորդ։

«Այժմ նրանք դիտարկում են որդու թեկնածությունը։ Հայրը նրան այդ պաշտոնը չէր տալիս, որովհետև ասում էին, թե նա անճարակ է»,- ասել է Թրամփը։

Նա հավելել է, որ ԱՄՆ-ը կօգնի «ճիշտ ընտրություն կատարել», որպեսզի Իրանը չունենա այնպիսի ղեկավար, որը «10 տարի անց կրկին կստիպի մեզ անել նույնը»։

Թրամփը վստահություն է հայտնել գործողությունների հաջող ընթացքի վերաբերյալ և մերժել մտահոգությունները, թե հակամարտության պատճառով բենզինի հնարավոր թանկացումը կարող է վնասել հանրապետականներին նոյեմբերյան ընտրություններում։

«Մարդիկ սիրում են այն, ինչ տեղի է ունենում։ Մենք վերացնում ենք ԱՄՆ-ի համար լուրջ սպառնալիք և դա անում ենք այնպես, ինչպես երբևէ ոչ ոք չի արել»,- ասել է նա։

Նախագահը Իրանի դեմ գործողությունները բնութագրել է որպես «վիրահատական». «Մենք գործում ենք վիրահատական ճշգրտությամբ։ Մենք ունենք անսահմանափակ զենք, անսահմանափակ պաշարներ… Հազարավոր, հազարավոր միավորներ»,- ասել է Թրամփը։

Նա նաև նկարագրել է Իրանի ռազմական կարողությունների վիճակը՝ հայտարարելով, որ դրանք հիմնականում ոչնչացված են։

«Նրանք նավատորմ չունեն, օդուժ չունեն, օդային հայտնաբերման համակարգ չունեն։ Ամեն ինչ ոչնչացված է։ Նրանց ռադարները ոչնչացված են, բանակը՝ նույնպես։ Մնացել է միայն քաջությունը»,- նշել է ԱՄՆ նախագահը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում