Այն, ինչ տեղի ունեցավ հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում, կարելի է ամփոփել գիշերվա մասին մի անկեղծ անեկդոտի մեջ` «Գիշերվա երազ» հայտնի մուլտֆիլմի մոտիվով, երբ նկարի մեջ հայտնված աղջիկը հանդիպում է նկարի միջի քունը կորցրած ծերուկին, որ չգիտեր` ինչ բան է գիշերը, քանի որ նկարի մեջ ցերեկ էր միշտ:
«Դու ո՞վ ես», – հարցնում է ծերուկը: «Ե՞ս, աղջիկ», – պատասխանում է նկարի մեջ հայտնված աղջիկը: «Աղջի՞կ», – զարմացած հարցնում է ծերուկը եւ շարունակում. «Որտեղի՞ց ես դու, աղջիկ»: «Ես, գիշերից եմ», – պատասխանում է աղջիկը: «Ես չգիտեմ` ինչ բան է գիշերը, ցույց տուր ինձ այն», – պատասխանում է ծերուկը: Աղջիկը փորձում է ցույց տալ, թե ինչ է գիշերը: «Բա ասում էիր՝ չգիտես, թե ինչ բան է գիշերը», – ծերուկին ասում է աղջիկը մի քիչ հետո: «Բա ասում էիր` աղջիկ ես», – արձագանքում է ծերուկը:








































