Իսրայելական Zman կայքի փոխանցմամբ՝ Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը երեկ զանգահարել է Թուրքիայի վարչապետ Էրդողանին և ցավակցել նրան՝ վերջինիս մոր մահվան կապակցությամբ։
Պերեսը նշել է. «Ես իմ սեփական փորձով գիտեմ, թե որքան խորն է ցավը, երբ կորցնում ես մոտ մարդու։ Խնդրում եմ, ընդունեք իմ ամենաանկեղծ ցավակցությունները Ձեզ համար այս ծանր ժամանակաշրջանում։ Թո՛ղ նրա հիշատակը վառ մնա»։
Էրդողանին ցավակցել է նաև Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանի մայրը՝ Թենզիլե Էրդողանը, 83 տարեկան հասակում կյանքին հրաժեշտ է տվել Ստամբուլի «Մեդիպոլլ» հիվանդանոցում հոկտեմբերի 7-ին՝ լեղապարկի վիրահատությունից հետո։











































