Sunday, 19 07 2026
12:10
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել
09:45
Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը
09:30
Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը ներկա է գտնվել Սերբիայի ազգային տոնին նվիրված միջոցառմանը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկա է եղել Սերբիայի Հանրապետության ազգային տոնին՝ պետականության օրվան նվիրված միջոցառմանը:

Միջոցառմանը ներկա են եղել Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, պաշտոնատար այլ անձինք:

ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ շնորհավորելով ազգային տոնի կապակցությամբ՝ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է՝ Հայաստանը կարևորում է Սերբիայի հետ պատմականորեն ձևավորված բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունների հետևողական զարգացումն ու ամրապնդումը՝ քաղաքական երկխոսության ակտիվացման, բազմաոլորտ համագործակցության խորացման և միջանձնային կապերի խթանման միջոցով:

«Առանձնահատուկ կարևորություն է տրվում երկկողմ տնտեսական օրակարգի ընդլայնմանը, սոցիալական պաշտպանության, ներդրումների, զբոսաշրջության, բարձր և նորարարական տեխնոլոգիաների, կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում համագործակցության ներուժի բացահայտմանն ու իրացմանը»,- ասել է Արթուր Մարտիրոսյանն ու համոզմունք հայտնել՝ նշյալ ուղղություններով արդյունքների ապահովմանը կնպաստի Հայաստան-Սերբիա տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը:

Արթուր Մարտիրոսյանը նաև տեղեկացրել է՝ 2026 և 2027 թվականներին Հայաստանում և Սերբիայում նախատեսվում են երկկողմ բարձրաստիճան փոխայցելություններ և մասնակցություն տարբեր միջազգային միջոցառումների։ Այս տարի Հայաստանը կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի ութերորդ գագաթնաժողովը, ինչպես նաև ՄԱԿ-ի կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 17-րդ համաժողովը, որոնցում ակնկալվում է նաև Սերբիայի պատվիրակությունների մասնակցությունը:

«Հայաստանն իր հերթին հաստատել է մասնակցությունը 2027 թ. մայիսի 15-ից օգոստոսի 15-ը Բելգրադում կայանալիք «Էքսպո 2027» համաշխարհային ցուցահանդեսին և ներկայանալու է առանձին պաշտոնական տաղավարով»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը

Կարևորելով նաև մարդկանց միջև շփումների ակտիվացումը՝ նախարարի տեղակալն առանձնացրել է Երևանի պետական համալսարանում սերբերենի դասընթացի կազմակերպումը: Նա նաև շնորհակալություն է հայտնել Սերբիայի կառավարությանը՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջոցով ՀՀ Արմավիրի, Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի համայնքներում իրականացվող աջակցության ծրագրերի համար:

«Անգնահատելի է հումանիտար համագործակցության նշանակությունը ժողովուրդների միջև փոխըմբռնման և վստահության ամրապնդման գործում: Խորապես համոզված եմ, որ միասնական ջանքերով նոր հորիզոններ կբացենք Հայաստանի և Սերբիայի միջև փոխշահավետ գործակցության համար՝ ի բարօրություն մեր երկրների և ժողովուրդների»,- ասել է նա։

Ներկաներին ողջունել է նաև ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչը։ Դեսպանը կարևորել է սերբ և հայ ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված ջերմ և բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով, որ դրանք հիմնված են փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր արժեքների վրա։ Դեսպանի դիտարկմամբ՝ կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում Հայաստանի հետ համագործակցությունը շարունակաբար ընդլայնվում է և ձեռք բերում նոր բովանդակություն։

«Երևանի պետական համալսարանում սերբերենի դասավանդման մեկնարկը նշանակալի քայլ է կրթական համագործակցության խորացման ուղղությամբ»,- ասել է նա՝ նշելով, որ սերբական կողմը հետաքրքրված է նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցությամբ։ Դեսպանը կարևորել է նաև գիտատեխնոլոգիական և մշակույթի ոլորտում համագործակցությունը և համատեղ ծրագրերի ընդլայնումը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում