Friday, 24 07 2026
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
18:50
Իրանը հայտարարել է արաբական երկրներում ԱՄՆ օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
18:30
Լավրովը և Վան Ին քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամը
«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ
18:10
ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ ռազմական օբյեկտներից
Արցախի «գերեզմանափորը» նրա քաղէլիտան է
17:50
Մեծ Բրիտանիան ստանձնել է Ուկրաինայի համար նախատեսված բազմազգ ուժերի հրամանատարությունը
ՍԱՏՄ-ն հերքել է «Ռոսսելխոզնադզոր»-ի պնդումը Հայաստանից ՌԴ արտահանվող կաթնամթերքի վերաբերյալ
Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին՝ նշանակելով նոր դեսպան
Քննարկվել է Դիլիջանի և Գուրջաանի միջև համագործակցության հաստատման հնարավորությունը
Վրաստանն արձագանքել է ԵՄ-ի կողմից Կուլևիի նավահանգիստը պատժամիջոցների ցանկում ընդգրկելուն
Բեզոարյան այծեր՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդում
Ամերիկացիներն անկեղծ են. ՌԴ-ն սպասում է ԱՄՆ առաջարկներին. Պեսկով
16:40
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
16:30
Իրաքը հերքել է Իրանին ԱՄՆ-ի կողմից հրադադարի առաջարկ փոխանցելու մասին տեղեկությունները
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
16:10
Կանադան պատրաստ է պատասխանելու Թրամփի նոր մաքսատուրքերին
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
15:50
Արաղչին աշխարհի երկրներին կոչ է արել չմասնակցել Իրանի դեմ ԱՄՆ ագրեսիային
Եղվարդում ապօրինի հրաձգարան է հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել է
15:30
ԱՄՆ-ի վերջին շաբաթների հարվածներից Իրանում զոհերի թիվը հասել է 55-ի

Ռուսաստանի միջազգային մեկուսացվածությունը խորանում է

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջանկայշարը Մյունխենի անվտանգության խորհրդաժողովին ելույթում հաստատել է ավելի վաղ տարածված տեղեկությունը, որ Նյու-Դելին հրաժարվել է ռուսական նավթի գնումներից: Այդ մասին առաջինը տեղեկացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հեռախոսազրույց է ունեցել փետրվարի 2-ին: Թրամփը սոցիալայան անձնական հարթակում գրառում էր կատարել և մանրամասնել, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը կանգնեցնելու հնարավորությունը:

Հնդկաստանի կողմից ռուսաստանյան նավթի գնումները դադարեցնելու մասին տեղեկությունը Մոսկվան մեկնաբանել էր շատ հակիրճ: Նման պաշտոնական որոշում կայացնելու վերաբերյալ Նյու-Դելին ոչինչ չի հայտնել: Փետրվարի 14-ին արտգործնախարար Ջանկայշարը Մյունխենում ասել է, որ, չնայած ԱՄՆ-ի պահանջներին, Հնդկաստանը տևական ժամանակ նավթի գնման հարցում պահպանել է ինքնուրույնությունը: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի հետ նոր գործարքին, ապա նա հիմնավորել է, որ կապված համաշխարհային իրավիճակից, շատերն են «վերանայում իրենց հաշվարկները»:

Ռուսաստանի համար Հնդկաստանի և Միացյալ Նահանգների գործարքը, որի մանրամասնությունները հայտնի չեն, ոչ միայն տնտեսական, այլև վարկանիշային լրջագույն կորուստ է: Բառացիորեն երկու օր առաջ դիվանագետի օրվա առթիվ ելույթում արտգործնախարար Լավրովը խոսել է Չինաստանի, Բրազիլիայի, Հնդկաստանի և Ինդոնեզիայի հետ Ռուսաստանի ռազմավարական հարաբերությունների ինստիտուցիոնալացման հեռանկարի մասին: Իրականում, ինչպես բացահայտել է արտգործնախարար Ջանկայշարը, Հնդկաստանը ռազմավարական ընտրություն, իրոք, կատարել է, բայց՝ հօգուտ ԱՄՆ-ի:

Ավելի ընդգրկուն համատեքստում Նյու-Դելիի որոշումից բխում է, որ գոնե այս փուլում Հնդկաստանը Ռուսաստանի հետ ապագայի գործնական հեռանկար չի կապում, և այդ որոշումն ընդունել է ԱՄՆ ազդեցությամբ, իսկ ավելի պարզ ասած՝ Դոնալդ Թրամփի պահանջով: Եվ շատ հատկանշական է, որ այդ մասին հայտարարվում է ուկրաինական կարգավորման բանակցությունների երրորդ փուլի մեկնարկից երկու օր առաջ: Դրանից հետևում է, որ Ուկրաինայի հարցում Հնդկաստանը ոչ միայն Ռուսաստանի դաշնակիցը չէ, այլև վճռորոշ փուլում բացահայտորեն դիստանցավորվում է:

Ուկրաինայի հարցում Ռուսաստանի «մեկուսացվածության» ցայտուն վկայություն է նաև Մյունխենում Վլադիմիր Զելենսկու և Իլհամ Ալիևի հանդիպումը, որից հետո Ադրբեջանի նախագահն իրեն թույլ է տվել հայտարարել, որ Ռուսաստանը Ուկրաինայի տարածքում ոչ միայն ադրբեջանական էներգետիկ ենթակառուցվածքներին, այլև Կիևում գործող դիվանագիտական ներկայացուցչություններին է հրթիռային «նպատակաուղղված հարվածներ հասցրել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում