«Խոսքի իրավունք» միավորումը սրտանց ջերմագին շնորհավորանքներ է հղում «Առաջին լրատվականի» խմբագրին, ողջ տեխնիկական և ստեղծագործական անձնակազմին լրատվամիջոցի ծննդյան 1 ամյակի առիթով:
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս կարևոր ենք համարում մեր գործակցությունը բոլոր սոցիալական ինստիտուտների հետ: Այդ ինստիտուների հետ մեր կապը այսօր ապահովում են ԶԼՄ-ները:
Ձեր օգնությունը անգնահատելի է մեր կողմից աղմուկ բարձրացրած հարցերը պատկան մարմիններին տեղ հասցնելու գործում: «Առաջին լրատվականի» արհեստավարժ լրագրողները անդավաճան են իրենց սկզբունքներին, և իրենց ոչ դյուրին աշխատանքը անում են մեծ նվիրումով:
Մաղթում ենք անսպառ եռանդ,իսկ մեր համագործակցությունը թող ծիլեր տա:







































