ԱՄՆ-ի ռազմական ղեկավարությունը հետաքննություն է անցկացնում՝ կապված ամերիկյան անօդաչու ինքնաթիռները կառավարող էլեկտրոնային համակարգերի խափանման հետ:
Ինչպես գրում է Wired գիտատեխնիկական ամսագիրը, էլեկտրոնային համակարգ թափանցած վիրուսը չի կարողացել կանգնեցնել անօդաչու ինքնաթիռների թռիչքները Աֆղանստանի վրայով: Ըստ երևույթին՝ ոչ մի գաղտնի տեղեկություն չի կորել, սակայն վիրուսը վերացնելու բոլոր ջանքերն ապարդյուն են անցել:
Հետախուզական և մարտական անօդաչու ինքնաթիռներն ԱՄՆ-ի կողմից հաճախակի են օգտագործվում՝ տարբեր երկրներում գրոհայինների դեմ պայքարելու համար:









































