Կոսովոյի վարչապետ Խաշիմ Տաչին կարող է ներգրավված լինել Կոսովոյի ոստիկանության համար զենքեր գնելու մեջ: Коха диторе թերթի հաղորդմամբ՝ դա պարզելու համար հետաքննություն է սկսվել՝ ԵՄ հատուկ ներկայացուցիչների կողմից: Սկսված հետաքննության հետևանքով պարզ է դարձել, որ նորընծա պետության բյուջեին հասցվել է մի քանի միլիոնի վնաս: Ձերբակալվել է 6 մարդ:
Վարչապետը 2009 թ. մարտի 25-ին հաստատել է որոշակի քանակությամբ զենք գնելու՝ ներքին գործերի նախարարության խնդրանքը, որը նրան է ուղղված եղել 2009 թ. փետրվարի 23-ին, երբ ներքին գործերի նախարար է եղել Զենուն Պայազիտին: Հետաքննության տվյալների համաձայն՝ վարչապետը չի խորհրդակցել Կոսովոյում ՄԱԿ-ի Առաքելության ղեկավարի հետ, որի հավանությունը նա պարտավոր էր ստանալ:
Հետաքնության տվյալների համաձայն՝ ձերբակալվածները, սկսած 2008 թվականից, Կոսովոյի ոստիկանությանը հասցրել են մի քանի միլիոն եվրոյի վնաս:






































