Thursday, 04 06 2026
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում
Մի՛ ընտրեք այլ երկրների ծառայող ուժերի
Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Ապամոնտաժվել է Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը. Համբարձում Մաթևոսյան
Վանաձորում, Գյումրիում, Արարատում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը
Չենք տրվելու «ելակ կամ պետություն» կեղծ այլընտրանքին․ մենք անրդեն ընտրել ենք․ վարչապետ
ՊԵԿ-տնտեսվարող բաց երկխոսություն․ քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի հարկային կարգավորումները
Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը
22:10
Ճապոնիային հարվածել է ամենաուժեղ թայֆունը
Ռուսաստանաբնակ բլոգերի մասնակցությամբ ընտրակաշառքի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

Անկասկած է, որ այս վիճակից ազատվելու համար պետք է ազատվել այս իշխանություններից. Արամ Մանուկյան

ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն իր այսօրվա ելույթում ներկայացրեց մի շարք միջազգային կազմակերպությունների վերջին տարիներին արձանագրած ցուցանիշները` Հայաստանի վերաբերյալ:

Նա նշեց, որ տարեցտարի բոլոր ցուցանիշներով Հայաստանը զիջում է: Նա տեղեկացրեց, որ ապրելու համար լավագույն պայմաններ ունեցող երկրների ցուցակում Հայաստանը 2006 թ. 68-րդն է եղել, 4 տարվա ընթացքում դարձել է 110-րդը` իջնելով 45 աստիճանով:

Տնտեսական առաջընթացի կամ հետընթացի ցուցանիշով 101 երկրի մեջ Հայաստանը 99-րդ տեղում է:

Ժողովրդավարության ցուցանիշով 1999 թ. հետո ամեն տարի կորուստ է ունեցել:

Գյուղատնտեսության բնագավառում՝ մշակվող հողերի 42-60 տոկոսն այսօր չի մշակվում, գյուղացիական տնտեսությունները 10 տարվա ընթացքում 10 անգամ նվազել են:
Հայաստանից արտագաղթածների ¾-ը գյուղացիներն են:

Արդյունաբերության ոլորտում 90-ականներին աշխատել է 160 հազար մարդ, այսօր` 80 հազար:

30 հազար անհատ ձեռներեց դադարեցրել է իր գործունեությունը, Հայաստանից նրանք գնում են Վրաստան. «Հայաստանի արտաքին պարտքը 4,5 մլրդ-ն անցնում է, 5 անգամ ավել ներմուծում ենք, 5 անգամ պակաս արտահանում, դա նշանակում է, որ Հայաստանում արտադրություն, ռեֆորմ, տնտեսական զարգացում գոյություն չունի»:

Մանուկյանը նաև տեղեկացրեց, որ 2008 թ. աղքատության ցուցանիշը 23 տոկոս էր, իսկ այսօր` 31:

Արտագաղթի ցուցանիշները ներկայացնելով՝ Մանուկյանը նշեց, որ Բելգիայում, Ֆրանսիայում, Կանադայում հայերի ներգաղթը 5 անգամ ավելացել է՝ վերջին 5 տարվա ընթացքում, վերջին 9-ը տարվա ընթացքում 300 հազար հայ Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել:

Հայաստանում ծնելիությունն 95-ի համեմատ՝ 2 անգամ նվազել է, ինչն, ըստ Մանուկյանի, կործանվող երկրի ցուցանիշ է:

Տնտեսական աճի տեմպերով, Մանուկյանի խոսքերով՝ ամբողջ աշխարհում` 194 երկրի մեջ Հայաստանը նախավերջին տեղում է: Իսկ մեկ շնչին ընկնող տրանսֆերտների թվով աշխարհում երրորդն է. «Դրա հաշվին է, որ այս ժողովուրդը սովից չի կործանվում, բայց այդ գումարի 30 տոկոսը կառավարվող չենջերով էլի մտնում է սրանց գրպանը, մի երեք օր փակեք՝ կպայթի էս երկիրը: Ավելին`ամեն շնչի հաշվով 499 դոլար տարեկան դուրս է գնում Հայաստանից»:

Ըստ Մանուկյանի՝ Հայաստանը ռեկորդակիր է բոլոր վատ ցուցանիշներով. «Այս ամենը մեր իշխանության քյալագյոզության պատճառով: Կարկանդակի և մտրակի քաղաքականություն է: Մենք ունենք ամենացածր նվազագույն աշխատավարձը եվրոպական երկրներում, տարածաշրջանում` ամենացածր թոշակը, պատերազմի ժամանակ նման թվեր չեն եղել, սրանք էս երկրի դուշմանն են»:

Արամ Մանուկյանը հավելեց, որ անկասկած է, որ այս վիճակից ազատվելու համար պետք է ազատվել այս իշխանություններից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում