Այսօր 84 տարեկան հասակում կյանքից հեռացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, հայկական հեռուստատեսության հիմնադիր Ժիրայր Ավետիսյանը:
Նա ծնվել է 1927 թվականին էջմիածնում: Ժիրայր Ավետիսյանը առաջիններից է եղել, որ մտել է հեռուստատեսություն: Մի քանի տարի Մոսկվայում աշխատելով՝ նա քիչ թե շատ ծանոթ է եղել նոր արվեստի առանձնահատկություններին և կուտակած ողջ փորձը, ուժն ու եռանդը ներդրել է Հայկական հեռուստատեսության ստեղծման մեջ։
Ավետիսյանը 36 փաստագրական և գեղարվեստական ֆիլմերի հեղինակ է, որոնցից են «Ձորի Միրոն»,«Շրթներկ համար չորս» կատակերգությունը, «Պոեմ հերոսական» ֆիլմ բալլադը:






































