ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ վերջերս է սկսել հետևել «Առաջին լրատվականի» գործունեությանը, ապա ավելացրեց, որ բավական օբյեկտիվ և լավ ինֆորմացիա է վերցնում այդտեղից:
«Կայքերի, լրատվամիջոցների որակը նաև կախված է լրագրողներից: «Առաջին լրատվականը» նաև իր լրագրողներով է աչքի ընկնում: Դուք տարբերվում եք նրանով, որ ռեալ ինֆորմացիա եք տալիս: Ցանկանում եմ, որ այդպես շարունակեք, և համոզված եմ, որ ձեր իմիջն ու դիրքը մեր հասարակության մեջ ավելի կբարձրանան»:






































